211652_close_icon
views-count2953 դիտում article-date 14:20 23-03-2016

Հետաքրքիր փաստեր Թոմաս Էդիսոնի մասին

Կինն արտասվելով դուրս եկավ բժշկի սենյակից՝ գրկած իր մռայլ փոքրիկին։ Բժշկի ախտորոշումը ցնցել էր նրան։ – Ցավում եմ, – ասաց բժիշկը՝ զննելով և մի քանի հարց տալով երեխային, – բայց Ձեր որդին մտավոր թերզարգացած է։ – Խորհուրդ կտամ նրան ընդհանրապես դպրոց չտանել։ Մայրն ամեն դեպքում երեխային դպրոց տարավ։ Սակայն դա շատ կարճ տևեց։ Մեկ ամիս անց ուսուցչուհին եկավ ծնողների մոտ և պատմեց. – Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է։ Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը։ Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր։ Առաջին գործող հեռախոսափողն Էդիսոնն է ստեղծել «Ուեսթերն Յունիոն» ընկերության պատվերով։ Ձայնի ուժեղացման համար նա հեռախոսի մեջ տեղադրեց ինդուկցիոն կոճ։ Իր այդ գյուտի համար ընկերությունն Էդիսոնին վճարեց 100 հազար դոլլար։ Նա բազմաթիվ գյուտեր է կատարել նաև կինոտեխնիկայի, քիմիայի, ռազմական տեխնիկայի և այլ բնագավառներում։ Հենց Էդիսոնն է առաջարկել հեռախոսային խոսակցությունը սկսել «Ալո» խոսքով։

Նմանատիպ նյութեր