211652_close_icon
views-count4201 դիտում article-date 22:40 15-04-2016

Հետաքրքիր փաստեր Թոմաս Էդիսոնի մասին

Մի անգամ կինը հիշեցնում է Էդիսոնին, որ նա պետք է գնա ինչ-որ տեղ՝ հանգստանալու։ – Որտե՞ղ, – հարցնում է նա։ – Ինքդ ընտրիր, ինչ-որ հարմար տեղ։ – Ես արդեն ընտրել եմ, – ասաց Էդիսոնը, – վաղն էլ հենց կգնամ։ Հաջորդ առավոտյան կինը գտնում է նրան իր լաբորատորիայում։ – Ես հրաշալի գաղափար ունեմ, – ասաց մի երիտասարդ Էդիսոնին։ – Ուզում եմ հնարել ունիվերսալ լուծիչ. հեղուկ, որն ամեն ինչ կլուծի իր մեջ։ Բայց գումար չունեմ, որ իրականացնեմ այս գաղափարը։ – Ունիվերսալ լուծի՞չ, – զարմացավ Էդիսոնը, – Հետաքրքիր է, իսկ ինչի՞ մեջ եք պատրաստվում այն պահել։

Նմանատիպ նյութեր