211652_close_icon
views-count1940 դիտում article-date 17:54 25-03-2016

Մեղադրանք է առաջադրվել՝ հերթական արձակուրդում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողին բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման ընդունելու նպատակով կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, բ/ծ կապիտան Աշոտ Սիմոնյանին՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նախնական քննությամբ պարզվել է, որ Ա.Սիմոնյանը, որպես ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, ծառայել է թիվ N զորամասում և ունեցել նույն բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ինչպես նաև բաժանմունքի բուժքույրերին բուժվող զինծառայողների բուժման և հետվիրահատական շրջանում նրանց խնամքի հետ կապված ցուցումներ և հանձնարարություններ տալու կարգադրիչ լիազորություններ։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հերթական արձակուրդում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողին բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման ընդունելու համար պահանջել և զինվորական հոսպիտալի իր աշխատասենյակում ստացել է խոշոր չափերով կաշառք, որից հետո իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ այլ բժշկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խ.Խաչատրյանին ստացիոնար բուժման ընդունելու շուրջ: Արդյունքում՝ զինծառայողը ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կողմից տրված ուղեգրի հիմքով ստացիոնար բուժման է ընդունվել ՀՀ ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ, իսկ որոշ ժամանակ անց ստացիոնար բուժման ընդունվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի թռիչքային փորձաքննությունների բաժանմունք:

Նմանատիպ նյութեր