211652_close_icon
views-count5546 դիտում article-date 22:07 27-03-2016

1920 թվականի այս օրը Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսսանին

1625 թ. - Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր հռչակվեց Կառլոս I-ը։ 1845 թ. - ծնվել է Վիլհելմ Ռենտգենը, գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործողը, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացողը՝ 1901 թ. (մահ. 1923 թ.) 1854 թ. - Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Ռուսական կայսրությանը։ 1855 թ. - ԱՄՆ-ում արտոնագրվեց կերոսինը։ 1920 թ. - Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարեց Վահե Իհսսանին (Եսայան), նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։ 1928 թ. - Հոլանդիայում առաջին անգամ թողարկվեց ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։ 1945 թ. - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չմասնակցեց պատերազմին։ 1968 թ. - մահացել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը (ծն. 1934 թ.) 1977 թ. - Կանարյան կղզիներում տեղի ունեցավ պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախումի հետևանքով մահացավ 583 մարդ։

Նմանատիպ նյութեր