6413 դիտում
16:25 31-03-2016
Փորձագետ Կարեն Վարդանյանը չի հայտնաբերվել, եթե նա ևս մի քանի օր չգտնվի, ի վերջո, քրեական գործ կհարուցվի
Փորձագետ Կարեն Վարդանյանը դեռևս չի հայտնաբերվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեցին Ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ նա անհետացել էր մարտի 17-ին և, ըստ օրենսդրության, անձի անհետանալու մասին հաղորդումից 10 օր հետո, եթե նա չի հայտնաբերվում, հարուցվում է քրեական գործ:
Նշենք, որ Կարեն Վարդանյանի անհետացման մասին ահազանգած Դանիել Իոնիսյանի վերջին գրառումն այս կապակցութամբ եղել է հետևյալը.
«1. Ոստիկանության ստորաբաժանումները արդյունավետ աշխատում են: Գործը իրոք բարդ է ու չափազանց խճճված:
2. Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի հետ միասին (իր աշխատասենյակից) այսօր 3-4 ժամ զբաղված էինք գործով: Ես համակարգում եմ Կարենի ընկերների «օպերաշխատանքները», իսկ Մալաթիայի բաժնի պետն ու Narek Malyan-ը՝ ոստիկանության աշխատանքները: Մենք 100 տոկոսով համագործակցում ու իրար օգնում ենք:
3. Կարենի տեղաշարժի ու կոնտակտների մասին ամենը հայտնի է առ մարտի 17-ի ուշ երեկո: Եթե եղել են մարդիկ, ովքեր դրանից հետո Կարենին տեսել կամ լսել են, կամ ունեն որևէ տեղեկություններ Կարենի մասին, թող դիմեն ինձ (093 742244, կամ PM):
4. Կարենը օն-լայն չի: Կարենի բոլոր պրոֆիլներով ու հեռախոսահամարով մերոնք են օն-լայն:
5. Ցավոք, չեմ կարող բոլոր մանրամասները ասել, քանի որ դա կարող է վնասել քննությանը»:
Նմանատիպ նյութեր
5308 դիտում
21:21 17-06-2014
Դատախազի հանձնարարականով նյութեր են նախապատրաստվում. չի բացառվում, որ կհարուցվի քրեական գործ
23004 դիտում
08:36 06-09-2018
ԱԱԾ 3 գեներալների դեմ քրեական գործ կհարուցվի. «Ժամանակ»
Այս բաժնից
439 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
856 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում