9322 դիտում
20:04 06-04-2016
Հայկական կողմի կորուստները` ապրիլի 1-ից այսկողմ. 32 զոհ, 121 վիրավոր, 25 անհետ կորած
Ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը, ԼՂ ՊԲ օպերատիվ բաժնի պետի փոխանցմամբ, ունեցել է հետևյալ կորուստները. 32 զոհ, որոնցից 8-ը սպաներ, 24-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, 121 վիրավոր, որոնցից 24-ը սպաներ, 97-ը՝ շարքային, ժամկետային զինծառայողներ, անհետ կորել է 25 հոգի:
Ինչպես փոխանցում է[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԼՂՀ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
Ըստ նրա` ադրբեջանական կողմը ապրիլի 6-ին շարունակել է հրաձգային զենքից կրակել Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով` կիրառելով` 82 միլիմետրանոց ականանետեր, իսկ հարավային ուղղությամբ ` 60 միլիմետրանոց ականանետեր:
Հաղորդվեց նաև, որ ապրիլի 6-ի առավոտյան հյուսիսային հատվածում առանձին` շուրջ 15 հոգանոց խմբեր մի քանի անգամ փորձ են արել հատել սահմանը և գրավել դիրքը, սակայն փորձերն անհաջողության են մատնվել:
Նմանատիպ նյութեր
23684 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
2976 դիտում
18:11 04-11-2020
Հայկական կողմի քաղաքացիական զոհերն ու կորուստները. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալները
6861 դիտում
21:13 07-04-2016
Ապրիլի 1-7-ը ԼՂՀ ՊԲ-ն ունեցել է 36 զոհ, 122 վիրավոր և 21 անհետ կորած
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»