211652_close_icon
views-count6864 դիտում article-date 21:13 07-04-2016

Ապրիլի 1-7-ը ԼՂՀ ՊԲ-ն ունեցել է 36 զոհ, 122 վիրավոր և 21 անհետ կորած

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը քիչ առաջ ասուլիսում հրապարակեց վերջին տվյալները հայկական կողմի կորուստների վերաբերյալ: Այս պահի դրությամբ՝ հայկական կողմն ունի 36 զոհ, որից 9 սպա է: Նրա խոսքով՝ զոհվածների թվի աճը պայմանավորված է նրանով, որ անհետ կորածների որոնումների ընթացքում նրանցից 4-ը գտնվել են զոհված: Վիրավորների թիվը երեկվա համեմատ 1-ով ավելացել է՝ հասնելով 122-ի: Վ. Առստամյանի խոսքով՝ նա վիրավորվել է այսօր՝ հրադադարի խախտման պատճառով: Անհետ կորած զինվորների թիվը` 21 է: Նախորդ թվի համեմատ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ նրանցից 4-ը գտնվել են զոհված, ևս մեկը գտնվել է կենդանի:

Նմանատիպ նյութեր