211652_close_icon
views-count2351 դիտում article-date 20:21 09-04-2016

Բողոքի ցույց Կանադայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Ապրիլ 8-ին, ժամը 12:00-ին, Կանադայի մայրաքաղաք Օտտավայում գտնվող Ադրբեջանի դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են հայեր՝ Մոնրեալից, Լավալից, Տորոնտոյից, Քեմբրիջից և Օտտավայից: Ցույցը կազմակերպվել էր ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության և ՀՅԴ «Արմեն Գարո» ուսանողական միության կողմից: Ցույցի ընթացքում ելույթ են ունեցել վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք բուռն կերպով դատապարտել են Արցախի խաղաղ բնակչությանը հրթիռակոծելու Ադրբեջանի նախահարձակ գործողությունները և կոչ են ուղղել Կանադայի կառավարության, որ դատապարտի Բաքվի ռազմատենչ քաղաքականությունը:

Նմանատիպ նյութեր