1808 դիտում
17:28 08-02-2017
Բողոքի ցույց է կազմակերպվել ՀՀ–ում Բելառուսի դեսպանատան դիմաց
Հայաստանի հանրապետությունում Բելառուսի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է կազմակերպվել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու համար:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պետք է ԱԳՆ-ի մակարդակով դատապարտել Բելառուսի վարած քաղաքականությունը:
«Կրկին անգամ վերահաստատվում է այն փաստը, որ ՀԱՊԿ շրջանակներում, ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ-ի նկատմամբ բարեկամական դրսևորում չկա: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանն է ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ, Բելառուսն էլ միշտ դեմ է քվեարկում Հայաստանին»,- ասաց Էդմոն Մարուքյանը, հավելելով,- «Մեր դեսպանը պետք է ետ կանչվի Բելառուսից: Մենք նման նախադեպ ունենք, երբ Հունգարիան Սաֆարովին վերադարձրեց Ադրբեջանին, մեր հարաբերությունները խզվեցին։ Բելառուսի դեպքում, եթե անգամ հարաբերությունները չեն խզվում, ապա պետք է բողոք հնչեցնել և նվազագույնը այն պետք է լինի, որ Բելառուսի դեսպանին ժամանակ տանք, որ Հայաստանից գնա»:
Ցույցին մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որն ասաց. «Լապշինի արտահանձնումը վկայում է նաև, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Բելառուսի դաշնակցային կարգավիճակը ՀՀ նկատմամբ ձևական է, չի կարող ՀՀ անվտանգության ապահովման գործոն լինել»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ «Ելք» դաշինքը ՀՀ իշխանություններից պահանջում է ետ կանչել Բելառուսում ՀՀ դեսպանին ու սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգերը, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:
Բլոգերը ձերբակալվել էր 2016-ի դեկտեմբերի 16-ին Բելառուսում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նրան ներկայացված մեղադրանքների համար կարող է 5-8 տարվա ազատազրկում սպառնալ:
Նմանատիպ նյութեր
2348 դիտում
20:21 09-04-2016
Բողոքի ցույց Կանադայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց
10785 դիտում
10:02 20-07-2017
«Չենք լռելու». ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև բողոքի ցույց է կազմակերպվել. «Ամերիկայի ձայն»
8414 դիտում
18:58 18-09-2022
ԱՄՆ դեսպանատան առջև ցույց է կազմակերպվել «Հայաստանը միշտ Ռուսաստանի հետ է» պաստառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ