211652_close_icon
views-count4488 դիտում article-date 17:00 03-05-2016

Իրանը կպահի գերտերություններին տված իր խոստումը. Հասան Ռուհանի

Իրանը երբեք չի խախտի միջուկաին համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, որը ստորագրվել է 6 գերտերությունների հետ նախորդ տարի: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդում է IRINN-ը: Իրանի նախագահն այսօր մասնակցել է Թեհրանի միջազգային գրքի 29-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Նշելով գլոբալ վստահության կարևորությունը՝ Ռուհանին ասել է, որ այսօր աշխարհը հավատում է Իրանին և նրա խոստումներին: «Երբ Իրանը աշխարհին խոստում է տալիս, ուրեմն մինչև վերջ կպահի իր խոստումը»,-ասել է նա և հավելել, որ միջուկային հարցով բանակցությունները ունեն անվտանգ արդյունք ինչպես Իրանի, այնպես էլ միջազգային «վեցյակի» համար:

Նմանատիպ նյութեր