Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր կորստի մասին
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է իր բանակի հերթական կորստի մասին:
Ինչպես հաղորդում է vesti.az-ը, այդ երկրի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կապիտան Նաջմեդդին Ակիֆ օղլու Սավալանովը շփման գծում ապրիլի սկզբին ընթացած մարտական գործողությունների արդյունքում ստացել է ծանր վնասվածք:
Սավալանովը մահացել է մայիսի 8-ին, Ադրբեջանի գլխավոր ռազմական հոսպիտալում: