Այսօր պատմական օր է. կոռուպցիայի դեմ «սրբազան» պատերազմը ներառում է նաև շաքարավազը
Վարչապետ Հովիկ Աբրաամյանը այսօր ԱԺ ամբիոնից սենսացիոն հայտարարոյթյուն արեց այն մասին, որ յուրաքանչյուր գործարար, ով ցանկւթյուն ունի զբաղվել շաքարավազի բիզնեսով` կարող է զբաղվել:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով վարչապետին հարց էր ուղղել դիզվառելիքի ու բենզինի գների մասին` ժպտալով ասաց` սա պատմական օր է:
Իսկ նրա նախորդ հարցն էր, թե ինչու է Վրաստանում բենզինի ու դիզվառելիքի գինը մոտ 40 տոկոսով էժան է, քան Հայաստանում:
Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց , որ այս հարցը հենց երեկ Հանրապետության նախագահի հետ քննարկել է և նորից հետևողական է լինելու, որ այդ շուկայում գների նվազման երևույթ սկսի: