Nokia-ն սմարթֆոններ և պլանշետներ կարտադրի
Ֆիննական Nokia Oyj ընկերությունը, որը նախկինում առաջատար դիրքեր էր գրավում բջջային հեռախոսների արտադրության ոլորտում, կրկին վերսկսում է բջջային հեռախոսների, ինչպես նաև պլանշետների արտադրությունը, որի համար նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրումներ կատարել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Փորձագետները նշում են, որ Nokia-ն և ընկերության նախկին աշխատակիցները հուսով են, որ ապրանքանիշի վերածնունդը մեծ արձագանք կունենա երկրպագուների շրջանում. սակայն հավելում են նաև, որ դժվար կլինի մեծ տեղ զբաղեցնել այսօրվա շուկայում, որտեղ արդեն գերակշռում է Samsung-ի, Apple-ի և չինական ընկերությունների մասնաբաժինը: