211652_close_icon
views-count2222 դիտում article-date 15:08 21-05-2016

Կործանումից առաջ EgyptAir-ի A320 օդանավը լցվել է ծխով. փորձագետներ

EgyptAir ավիաուղիներին պատկանող օդանավի աղետից մի քանի րոպե առաջ օդանավի ներսում ծուխ է լցվել: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության և վերլուծության ֆրանսիական բյուրոյի փորձագետները հաստատել են այդ տեղեկությունը: Փորձագետները հաստատում են տվյալներն այն մասին, որ անձնակազմի խցիկի մոտ ծուխ է եղել: Նաև վկայակոչվում են The Wall Street Journal-ի տվյալներն այն մասին, որ ծուխը տեղի է ունեցել զուգարանում, որը գտնվում է ինքնաթիռի կառավարման սենյակի մոտ: [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85602/]Հիշեցնենք[/url], որ A320-ը ռադարներից անհետացել էր մայիսի 19-ին Կահիրեի ժամանակով ժամը 03:05-ին, երբ թռչում էր Միջերկրական ծովի վրայով: Օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:

Նմանատիպ նյութեր