211652_close_icon

Ամերիկյան զորքը դեռ երկար կմնա Աֆղանստանում. Քարթեր

views-count1697 դիտում article-date 15:54 26-05-2016
Աֆղանստանում տեղեկայված ամերիկյան զորքը կրճատվելու է, սակայն դեռ երկար կմնա այդ երկրում, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, փոխանցում է Tass-ը: «Աֆղանստանում մեր պլանները նախատեսում են ընդհանուր զորքի թվի կրճատում, սակայն մենք կմնանք այնտեղ դեռ երկար»,-ասել է Քարթերը Նյուփորթ քաղաքում ռազմածովային ուժերի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները շարունակելու են ֆինանսավորել Աֆղանստանի զինված ուժերին:

Նմանատիպ նյութեր