211652_close_icon

Արգենտինայի 88-ամյա նախկին նախագահը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

views-count2744 դիտում article-date 11:59 28-05-2016
Արգենտինական դատարանը երկրի նախկին նախագահ Ռեյնալդո Բինյոնեին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս անգամ Բինյոնեն մեղավոր է ճանաչվել երկրի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դեմ «Կոնդոր» օպերացիայի ժամանակ իր հրահանգով կատարված մի շարք հանցագործությունների համար: Բացի նախկին նախագահից, հանցագործություններին մասնակից լինելու համար մեջ ազատազրկման են դատապարտվել ևս 14 սպաներ: 88-ամյա Բինյոնեի դեմ դատավարությունն ընթացել է 3 տարի: Նա արդեն իսկ ցմահ ազատազրկում է կրում 1976-83 թթ-ականներին իր նախագահության ժամանակ մարդու իրավունքները ոտնահարելու՝ մարդկանց, ահդ թվում՝ հղի կանանց առևանգելու համար, որոնց մինչ օրս չեն գտել:

Նմանատիպ նյութեր