Կիևի շրջանում հրդեհի զոհ է դարձել 7 հոգի. 10-ը անհետ կորած են համարվում
Կիևի շրջանում սեփական տանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փրկարար ծառայության տվյալներով` դեռևս 10 հոգի անհետ կորած են համարվում:
Ըստ նախնական տվյալների` սեփական տունը ծառայել է որպես տարեցների համար նախատեսված ժամանակավոր կացարան:
Հայտնի է, որ կացարանում հրդեհի պահին 35 մարդ է գտնվել, որոնցից 18-ին հաջողվել է փրկել: