Գերմանիայում փախստականների կենտրոնը մոխրակույտի է վերածվել. կա 22 վիրավոր
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում փախստականների համար նախատեսված ճամբարում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի պնդմամբ` հրդեհի պատճառով 22 մարդ տարբեր աստիճանի այրվածք է ստացել: Ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր չկան:
Հրդեհը մեկուսացնելու համար դեպք վայր է ժամանել հրշեջ ծառայության 70 աշխատակից: Փախստականների կենտրոնը վերածվել է մոխրակուտի:
Պաշտոնապես չի հաղորդվում կատարվածի պատճառը, սակայն հավաստի տեղեկություններով՝ հրդեհի վայրում գտնվող 2 տղամարդ է ձերբակալվել: