211652_close_icon
views-count1170 դիտում article-date 17:26 10-06-2016

Ընթացքի մեջ են բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում շարունակվում են տարեկան ծրագրով նախատեսված բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքները: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 683 շենքերի հարթ տանիքներ` 78225 քմ մակերեսով և 797 շենքերի թեք տանիքներ՝ 45944 քմ մակերեսով: Մայիսի վերջի դրությամբ փաստացի նորոգվել է 11581 քմ հարթ և 8265 քմ թեք տանիք: Աշխատանքներն իրականացվում են վարչական շրջանների ու համատիրությունների համատեղ ծրագրով: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր