211652_close_icon
views-count2459 դիտում article-date 15:11 13-04-2017

Ընթացքի մեջ է Երևանի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման ծրագիրը

Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման տարեկան ծրագիրը մեկնարկել է մարտի վերջին: Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է նորոգել 748 շենքերի հարթ տանիքներ` 81865 քմ մակերեսով: Ապրիլի 12-ի դրությամբ 44 շենքերում փաստացի նորոգվել է 1132 քմ հարթ տանիք: Թեք տանիքների նորոգման աշխատանքներ կծավալվեն 772 շենքերում` 43027 քմ մակերեսով: Այս պահի դրությամբ իրականացվել է 2666 քմ-ը` 143 շենքում: Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի և համատիրությունների միջոցներով: Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկում են վարչական շրջանների կոմունալ բաժինների աշխատակիցները, ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը:

Նմանատիպ նյութեր