Ռուսական «СУ-24» օդանավի զոհված օդաչուի ընտանիքը հրաժարվել է Անթալիայում առաջարկվող տնից
«СУ-24» ինքնաթիռի զոհված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից:
Այս մասին հաղորդում է ՝ Говорит Москва-ն:
Զոհվածի ընտանիքը թուրքական իշխանությունների առաջարկը ստորացուցիչ է որակել:
Ոչ ոք չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում ընդունել, - հայտնել է օդաչուի եղբայրը:
Նշենք, որ Անթալիայի Կեմեր առողջարանի իշխանությունները հանդես են եկել զոհված օդաչուի ընտանիքին տուն նվիրելու նախաձեռնությամբ։