211652_close_icon
views-count15762 դիտում article-date 09:37 12-07-2016

Քիլերների հանցախումբը չի հասցրել կրակահերթ բացել ռեստորանում, որտեղ հայտնի մարդիկ են եղել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Օրերս կանխվել է մասշտաբային հանցագործության փորձ: Զինված քիլերների մի ամբողջ ջոկատ է վնասազերծվել: Վնասազերծումը չի իրականացվել իրավապահ մարմինների ջանքերով: Քիլերներին՝ զինված և դիմակավորված, հայտնաբերել և վնասազերծել է մեզ դեռևս անհայտ մարդու թիկնազորի ջանքերով: Դեպքերը ծավալվել են Էրեբունի համայնքում, ավելի որոշակի՝ «Արգիշտի» ռեստորանի հարակից տարածքում: «ՉԻ» տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գողեր և այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանը, մասնակցել են քրեական աշխարհում հայտնի հեղինակության՝ Վստրեչի Ապերի հոր քառասունքին: Հոգեհացի արարողությունն իրականացվել է «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են քիլերների ջոկատները: Չարագործները չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել քիլերների 7-8 հոգանոց խումբը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր