Կոլումբիայի իշխանությունները հայտարարել են, որ երկրում այլևս Զիկա վիրուսի համաճարակ չկա
Կոլումբիայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկրում այլևս Զիկա վիրուսի համաճարակ չկա:
Ըստ նախարարության՝ երկրում վիրուսը դեռևս գտնվում է այդ փուլում, սակայն վարակվածության թիվը չի սպառնում երկրի բնակչությանը:
Այդուհանդերձ, իշխանությունները խորհուրդ են տալիս բնակիչներին, և, առաջին հերթին, հղի կանանց, որպեսզի զգուշավորություն ցուցաբերեն:
Նշենք, որ Կոլումբիայում վիրուսի համաճարակի սկզբից երկրում հաշվվում էր շուրջ 100 հազար վարակված: