1194 դիտում
13:16 01-08-2016
Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նյութերը ՄԻՊ-ն ուղարկել է Գլխավոր դատախազություն
Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և 30-ին տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից գործադրած բռնության, նրանց կողմից հատուկ միջոցների կիրառման, դրանց հետևանքով հավաքների մասնակիցներին, ինչպես նաև Սարի Թաղի բնակիչներին պատճառված վնասների վերաբերյալ հաղորդումներն ու նյութերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական հետապնդման հարուցման հարցը լուծելու նպատակով:
Ուղարկված նյութերը վերաբերում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ քաղաքացիական հագուստով, քաղաքացիների պնդմամբ, ոստիկանների գործողություններին: Այս մասին նշվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1635 դիտում
16:31 08-09-2016
Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով` ևս մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Այս բաժնից
523 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
547 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները