Իրաքում ԻՊ ահաբեկիչները խաղաղ բնակիչների զանգվածային սպանություն են իրականացրել
Իրաքի շիա ապստամբները հայտնել են Քըրքուք նահանգում մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների սպանությունների մասին, որոնք կատարել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, հաղորդում է Ria Novosti-ն:
Al Sumaria հեռուստաալիքը հայտնել է, որ ԻՊ զինյալները սպանել են 85 խաղաղ բնակչի: Սպանդն իրականացվել է Հավիջա քաղաքում, որը 2014 թվականի հունիս ամսից գտնվում է ԻՊ-ի վերահսկողության ներքո:
Ապստամբների հրամանատար Ջեբար ալ-Մաամունիի խոսքով՝ սպանվածների մեջ շատ են կանայք ու երեխաները: Պատանդ վերցված ընտանիքների թիվը գերազանցում է մի քանի հարյուրը:
Նա կոչ է արել Իրաքում բոլոր զինված ուժերին արագացնել Խավիջան ազատագրելու օպերացիան: