211652_close_icon
views-count4338 դիտում article-date 09:51 10-08-2016

Գևորգ Կոստանյանն ուզում է դեսպան աշխատել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական տված Գևորգ Կոստանյանը ցանկանում է որևէ երկրում դեսպան նշանակվել: Անկախ նրանից, թե ինչ պատճառով է հրաժարական տվել, նա առողջական խնդիրներ ունի: Որոշ տեղեկությունների համաձայն, այդ խնդիրներն անհամատեղելի են իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու համար: Իրավապահ համակարգում ունեցած մեր աղբյուրների համաձայն՝ Գևորգ Կոստանյանը Սերժ Սարգսյանին մի քանի անգամ խնդրել է իրեն ազատել աշխատանքից և ոչ ծանրաբեռնված պաշտոնի նշանակել: Նա նախընտրել է որևէ երկրում դեսպան աշխատել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր