ՄԱԿ ԱԽ-ը հաստատել է. Հարավային Սուդան կուղևորվի ևս 4000 խաղաղապահ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ պատրաստ է արգելանք դնել Հարավային Սուդանին զենք մատակարարելու հարցում, եթե վերջինը փորձի արգելափակել հավելյալ խաղաղապահ զորքերի տեղակայումը, հաղորդում է BBC-ն։
ՄԱԿ-ը ծրագրում է Հարավային Սուդան ուղարկել ևս 4000 խաղաղապահի՝ պաշտպանելու համար երկրի բնակչությանը։ Որոշման պատճառը դարձել է այդ երկրի նախագահ Սալվա Կիյրայի և փոխնախագահ Ռիեկա Մաչարայի համախոհների ու հակառակորդների միջև նոր բախումները, ինչի հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ զոհվեցին։
Կիյրան իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում համագործակցել ՄԱԿ-ի հետ և թույլ չի տա «զավթել երկիրը»։