211652_close_icon

Ստամբուլի դատախազությունը Գյուլենին արտահանձնելու հարցով դիմում է հղել ԱՄՆ-ի իշխանություններին

views-count3632 դիտում article-date 23:28 13-08-2016
Ստամբուլի դատախազությունը ամերիկյան իշխանություններին նամակ է հղել, որում պահանջում է Թուրքիային արտահանձնել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ում և թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպելու մեջ, հաղորդում է Reuters-ը։ Բամակը հանձնվել է Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով։ Նրանում նշվում է, որ Գյուլենը մեղադրվոմ է հեղաշրջումը նախաձեռնելու մեջ։ Բացի այդ, մի քանի տասնյակ մեղադրանքներ ևս առաջադրվել են նրա նկատմամբ։ Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ Գյուլենի հարցում լավացել է։

Նմանատիպ նյութեր