211652_close_icon
views-count4243 դիտում article-date 09:38 16-08-2016

Կամերային երաժշտության տան հարակից այգում տարերային աղետ է եղե՞լ. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Կամերային երաժշտության տան հարակից այգին, որը ժամանակին երևանցիների զբոսանքի ու հանգստի սիրելի տեղն էր, այսօր վերածվել է լքված, թափթփված վայրի։ Մայրաքաղաքի կենտրոնի՝ նախկինում մարդաշատ այգում, մշակութային օջախի բակում հիմա մետաղի ջարդոններ են թափված, կիսաքանդ սալիկներ, մաշված ու պոկված նստարաններ։ Մանկական մի քանի ճոճանակներն էլ՝ ժանգոտած ու երևի ճոճվելու համար էլ՝ վտանգավոր։ Երևանի քաղաքապետարանը որտեղ ասես չի տեղադրում նորաոճ, «Երևան» գրառումով թանկարժեք նստարաններ, մինչդեռ այս այգին լրիվ անտեսված է։ Մի քանի այդ նստարաններ տեղադրելուց, երեխաների զբաղմունքի համար էլ մի քանի նոր ճոճանակ ու սահարան տեղադրելուց ու տարածքը մաքրելուց հետո այգին, հաստատ, այցելուների պակաս չի ունենա։ Հարակից չգործող սրճարանների հարցն էլ պետք է լուծել, թե չէ՝ սրճարանների իրար վրա լցրած աթոռները, կիսաքանդ կառույցն ու ավերակ նստարանները տպավորություն են ստեղծում, թե կարծես վերջերս տարերային աղետ է եղել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր