211652_close_icon
views-count54266 դիտում article-date 18:40 06-09-2016

Խոշոր պայթյուն Գյումրի քաղաքում. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, պայթյուն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վարպետաց փողոցի թիվ 174 տան խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք, որից հետո հնչել է պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Պայթյունի հետևանքով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել 23-ամյա Անդրանիկ Հարությունյանը 50-ամյա Ռաֆայել Կիրակոսյանը և տան սեփականատեր, 52-ամյա Սամվել Մելքոնյանը: Ըստ բժշկական կենտրոնի՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել միջին ծանրության ախտանիշով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պայթյունի պատճառը պարզելու համար: Պայթյունի վայրում հայտնաբերվել է նաև շպրտված գազաբալոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր