211652_close_icon
views-count5520 դիտում article-date 16:09 07-09-2016

Երևանը՝ Մետաքսի ճանապարհի քաղաքապետերի 11-րդ համաժողովին. լուսանկարներ

Երևանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության Ղազվին քաղաքում անցկացված Մետաքսի ճանապարհի քաղաքապետերի 11-րդ համաժողովին, որի շրջանակում քննարկվել են Մետաքսի ճանապարհի քաղաքների, այդ թվում Երևանի դերակատարումն ու հետագա համատեղ ծրագրերի հնարավորությունը: Երևանի քաղաքապետարանից համաժողովին մասնակցել է քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Միքայել Սահակյանը: Ղազվինի քաղաքապետ Մասուդ Նոսրաթիի հետ հանդիպման ժամանակ, փոխանցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջերմ ողջունները, Միքայել Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է տարբեր ուղղություններով միջազգային համագործակցության ընդլայնման ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Երևանի և Ղազվինի միջև 2014թ. Երևանում կնքված փոխըմբռնման հուշագրով ամրագրված ծրագրային աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր: ԻԻՀ այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել նաև Մետաքսի ճանապարհի քաղաքապետերի համաժողովի ղեկավար կառույցի՝ «Աշխարհի քաղաքացիների կազմակերպության» (WCO) նախագահ Կվաակ Յանգ Հունի, ինչպես նաև կառույցի քաղաքների կրթական, ներդրումային և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության հարցեր: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր