211652_close_icon

Էրդողանը սպասում էր, որ նրան համայն աշխարհի մահմեդականների առաջնորդ հայտարարենք. Գյուլեն

views-count4134 դիտում article-date 15:41 24-09-2016
Ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս տարիներ առաջ է պլանավորել հեղաշրջման այդ փորձը: Գյուլենը կարծիք է հայտնում, թե Էրդողանը, հեղաշրջման փորձը որպես պատրվակ օգտագործելով, կադրային զտումներ է իրականացնում, որպեսզի ուժեղացնի իր իշխանությունը: Գյուլենը նաև բացահայտել է, թե ինչպես են փչացել իր և Էրդողանի հարաբերությունները: «Նա սպասում էր, որ մենք պետք է նրան համայն աշխարհի մահմեդականների առաջնորդ հայտարարենք, մտածում էր, որ համաշխարհային մակարդակով պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Սակայն երբ դա տեղի չունեցավ` սկսեց գործել մեր դեմ»,- ասել է Գյուլենը: Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր 78-ամյա Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

Նմանատիպ նյութեր