211652_close_icon
views-count1680 դիտում article-date 15:01 08-06-2015

Էրդողանը դեռ օգնություն է աղերսելու. Ֆեթուլլահ Գյուլեն

Նրանք, ովքեր իր ժողովրդին այսօր զոհ են մատուցում, վաղը իրենք են ժողովրդի համար զոհ լինելու: Նրանք, ովքեր այսօր վատ գործեր են կատարում, վաղը առճակատվելու են այդ գործերին, ասել է Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենը՝ մեկնաբանելով կիրակի Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Իր խոսքում նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել է փարավոնի հետ՝ ասելով, որ Էրդողանը, ով իրեն համարում է ամենաուժեղը, դեռ օգնություն է աղերսելու: Հիշեցնենք, որ կիրակի Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թեև «Արդարություն և զարգացում» կուսակցությունը անցավ խորհրդարան, սակայն առաջին անգամ կորցրեց իշխողի կարգավիճակը: 10%-ի շեմը հաղթահարել են ևս 3 կուսակցություններ՝ ձախ կենտրոնամետ Ժողովրդադեմոկրատական ազգայնական «Ազգային շարժում» և քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները:

Նմանատիպ նյութեր