211652_close_icon
views-count10452 դիտում article-date 20:36 08-10-2016

Սառա Եսայանը, Ռաֆայել Քոթանջյանը, Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանն ստացան «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումները

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 5-ի որոշումը, մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ, ՀՀ վաստակավոր բժիշկ Սառա Եսայանին, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, Ռուսաստանի և Հայաստանի չեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, Ռուսաստանի Դաշնության միջազգային կարգի սպորտի վարպետ Միհրան Հարությունյանին և հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016թ. ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին: Շնորհավորելով և հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի պատվավոր քաղաքացու պատվաբեր կոչումը նրանցից յուրաքանչյուրն իրավամբ վաստակել է: Եվ սա, ըստ էության, Հայաստանի Հանրապետության, նաև համայն հայության մայրաքաղաք Երևանի պատիվը միշտ բարձր պահելու նրանցից յուրաքանչյուրի ներդրած ջանքերի ու նրանց նվիրվածության յուրովի գնահատանքն ու գնահատականն է: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր