211652_close_icon
views-count46628 դիտում article-date 21:34 18-09-2016

Արթուր Ալեքսանյանն ու Միհրան Հարությունյանը 1 միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ ստացան Երևանում (լուսանկարներ)

«Ռիո-2016» օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը պետությունից և ՀԱՕԿ-ից նվեր են ստացել 1 միլիոն դոլար արժողությամբ բնակարաններ: Ռիոյի հայ մեդալակիրների պարգևատրության արարողությունն ընթանում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում` երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: ՀՀ նախագահը անձամբ է շքանշաններ ու պարգևներ հանձնում Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերում պատվով ներկայացրած մարզիկներին: Ըստ այդմ` օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը պարգևատրվել է 30 միլիոն դրամով և Գյումրիում բնակարանով: Սիմոն Մարտիրոսյանին հանձնվել է 30 միլիոն դրամ: Նշենք, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Արթուր Ալեքսանյանին հանձնել է 100 հազար դոլար, Միհրան Հարությունյանին՝ 90 հազար դոլար, Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին՝ 30 հազարական դոլար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր