3496 դիտում
12:02 13-10-2016
Հոլանդիայում էֆթանազիայի կենթարկվեն նրանք, ովքեր իրենց կյանքը վերջացած են համարում
Հոլանդիայի կառավարությունը օրինագիծ է պատրաստում, որը թույլ կտա էֆթանազիայի ենթարկել այն քաղաքացիներին, ովքեր ի կամոք կցանկանան հեռանալ կյանքից՝ համարելով, որ «իրենց կյանքն արդեն ավարտված է», հաղորդում է BBC-ն։
Reuters-ի փոխանցմամբ՝ համատեղ նամակում, որը հասցեագրված է խորհրդարանին, արդարադատության և առողջապահության նախարարները րում են, որ չնայած օրինագիծը դեռևս մշակման կարիք ունի, սակայն մինչև էֆթանազիան փորձագետները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն ամեն ինչ և համոզվեն, որ տվյալ անձին «հարկավոր է էֆթանազիան»։
2002 թվականին Նիդեռլանդները դարձավ առաջին երկիրը աշխարհում, որտեղ թույլատրվեց էֆթանազիան, սակայն այդ պահին օրենքը գործում էր միայն ան հիվանդանների համար, ովքեր անտանելի ցավեր ունեին և բժշկման հույս չունեին։
Նշենք, որ 2015 թվականի Նիդեռլանդներում արձանագրվել է էֆթանազիայի 5516 դեպք։ Փոքր տարիքի անձանց էֆթանազիան այդ երկրում թույլատրվում է 12 տարեկանից սկսած։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1429 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1249 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1654 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է