211652_close_icon
views-count5496 դիտում article-date 11:02 23-11-2016

Զբոսաշրջության խթանո՞ւմ, թե՞ ռուսական գուբերնիայի վերածելու գործընթաց. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Զբոսաշրջության խթանմանը նպաստելու համար նախատեսվում է որոշման ընդունում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Ներքին անձնագրերով ռուսաստանցիների մուտքը Հայաստան ընդամենը զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնման հա՞րց է, թե՞ մենք ականատես ենք դառնում Հայաստան-Ռուսաստան նոր որակի հարաբերությունների հաստատման փուլի: «Ջեյմս-թաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի կարծիքով. «Եթե իսկապես զբոսաշրջությունը զարգացնել նպատակ հետապնդվեր, դեպի Եվրոպա գոնե շաբաթական 2 անգամ բյուջետային ավիաչվերթ բացելն ավելի մեծ ազդեցություն կունենար: Բացի այդ, զբոսաշրջությունը զարգացնելու համար կարելի էր այլ երկրների քաղաքացիներին ևս առանց անձնագրի մուտքի հնարավորություն տալ. մասնավորապես, ԵՄ-ի քաղաքացիները մի շարք երկրներում նման արտոնություն ունեն: Մնում է փաստել, որ Հայաստանի կառավարությունը նախընտրել է երկիրը ռուսական գուբերնիայի վերածելու գործընթացն արագացնել՝ հանուն իր վերարտադրությունը երաշխավորելու»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր