Էրդողանը պարզաբանել է Պուտինին Սիրիայի նախագահի մասին իր արած հայտարարությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին քննարկել են Սիրիայի հարցով Էրդողանի արած հայտարարությունը, հաղորդում է Ria Novosti-ն։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Էրդողանն ասել է, որ թուրքական բանակը Սիրիայում օպերացիա է սկսել, որպեսզի վերջ դնի Բաշար Ասադի իշխանությանը։
«Միայն կարող եմ ասել, կայացել է մեր նախագահի ու Էրդողանի միջև հեռախոսազրույց և շոշափվել է այդ թեման։ Այո, նա համապատասխան պարզաբանում է տվել»,-ասել է Ուշակովը՝ լրագրողների հետ ունեցած հանդիպմանը՝ հավելելով, որ չգիտի, արդյո՞ք Թուրքիայի նախագահի պատասխանը գոհացրել է Ռուսաստանի նախագահին, թե ոչ։