211652_close_icon
views-count2861 դիտում article-date 11:33 15-12-2016

Երբ պետք է՝ Տեր-Պետրոսյանը պասիվանում է. Անդրանիկ Քոչարյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտից հեռացե՞լ էր»,-մեզ հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց մեր հարցին առաջին նախագահի՝ նախընտրական պայքարին մասնակցելու որոշման առնչությամբ: Դիտարկմանը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում, պասիվացել էր, նա արձագանքեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ հարմար պահի ակտիվանում է, երբ պետք է՝ պասիվանում է: Տեր-Պետրոսյանը 2-րդ անգամ իր չմասնակցելը ընտրություններին տարիքի հետ կապեց: Կարծում եմ՝ տարիքը հիմա ավելի է շատացել, և դրա համար էլ ես այլ ուժի հետ եմ հույս կապում, իրենք ավելի երիտասարդ են»: Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը սատարում է «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նորաստեղծ դաշինքին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր