211652_close_icon
views-count4909 դիտում article-date 09:53 20-12-2016

ՀՀԿ նախընտրական ցուցակում տեղ կհատկացվի ազգային փոքրամասնություններին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է նախընտրական ցուցակում տեղ հատկացնել նաև ազգային փոքրամասնություններին՝ ցուցակում մեկ տեղ հատկացնելով ազգությամբ եզդի մեկ հոգու։ Մեզ հասած տեղեկություններով՝ այդ հարցով ՀՀԿ-ականները դիմել են հանցագործ աշխարհում հայտնի «Շամս» մարդասիրական ՀԿ պատվավոր նախագահ Ջնդի Ամարյանին, ՀՀԿ ցուցակի համար թեկնածու առաջարկելու խնդրանքով։ Նշենք, որ քրեական մի գործով Ջնդի Ամարյանը այս տարվա ապրիլի 2-ից կալանավորվել էր։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց, և այժմ իշխանություններն ակնկալում են վերջինիս աջակցությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր