211652_close_icon
views-count3137 դիտում article-date 10:12 21-12-2016

Բանանն ամենևին էլ չի էժանացել. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Տարիներ ի վեր բանանի շուկայում ստեղծված մենաշնորհի պատճառով մեր երկրում բանանի զինը՝ կախված այս մրգի չափսից ու որակից. 850-ից 1000-1200 դրամ է եղել։ Մինչդեռ արդար մրցակցային միջավայրի պայմաններում այն, ըստ մասնագետների, պետք Է 550-650 դրամ լիներ։ Պետական եկամուտների կոմիտեն մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ մրցակցության արդյունքում բանանի գինը 200 դրամով նվազել է։ Եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերին մեկ կիլոգրամ բանանն, ըստ ԱՎԾ տվյալների, արժեցել է մոտ 880 դրամ, ապա հանգիստ կարելի է փաստել, որ բանանն ամենևին էլ չի էժանացել։ Երեկվա դրությամբ միջին կարգի բանանի մեկ կիլոգրամը սուպերմարկետում արժեր 830 դրամ։ Լավորակ բանանը կրկին 1000-1200-ով է վաճառվում։ Տպավորություն է, թե ՊեԿ֊ին «չքաշելու» համար բանան վերավաճառողները պայմանավորվել են գոնե ԱՎԾ հրապարակած թիվը չգերազանցել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր