21339 դիտում
11:00 28-12-2016
«Հրամանատար, մենք ընկնում ենք...». վերծանվել է Ty-154 օդանավի «սև արկղի» ձայնագրությունը
Սև ծովից դուրս բերված Ty-154 օդանավի «սև արկղերը» վերծանվել են փորձագետների կողմից։ Այդ մասին Lifenews-ին պատմել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։
Նախնական վարկածով՝ օդանավի կործանման պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է փականների հետ կապված խնդիրը։ Ձայներիզը, որը ձայնագրել է անձնակազմի բանակցությունները և նրանց խոսակցությունները, վնասված չի եղել։
«Խոսակցությունը ընդհատվում է այնտեղ, երբ օդաչուներից մեկը բացականչում է՝ «Փականները, գրողը տանի», իսկ հետո բղավում է. «Հրամանատար, մենք ընկնում ենք»,-պատմել է աղբյուրը.
-Արագությունը 300... /չի լսվում/
-/լի սվում/
-Փակեցի հրամանատար
-/չի լսվում/
-Գրողը տանի
-Հնչում է կտրուկ ահազանգ
-Փականները, գրողը տանի ..
-Բարձրաչափը
-Մեր ... /չի լսվում/
/հնչում է երկրին վտանգավորության աստիճանի մոտենալու ազդանշան/
-/չի լսվում/
-Հրամանատար, մենք ընկնում ենք..
Ձայնագրությունը վերջանում է։
Ըստ այդ ձայնագրությունների՝ օդաչուների համար անսպասելի է եղել վթարային իրավիճակը։ Առաջին վայրկյաններին երկու օդաչուներն էլ շփոթվել են, սակայն արագ վերահսկել են իրենց և մինչև վերջին պահը փորձել փրկել օդանավը։
Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է Ադլերի օդանավակայանից օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց՝ ընկնելով Սև ծովը։ Զոհվել են օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները։ Օդանավը մարդասիրական օգնույուն պետք է հասցներ Սիրիայի Լաթաքիա շրջան։
Նմանատիպ նյութեր
56401 դիտում
15:41 26-12-2016
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է ՊՆ Ty-154 օդանավի կործանման 4 վարկած
Այս բաժնից
820 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
553 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
580 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի