Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում խաղաղ կարգավորման վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի [url=http://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/2581299]կայքը[/url]։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Դե Միստուրան և Լավրովը պայմանավորվել են շարունակել շփումները ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների՝ դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ