211652_close_icon
views-count4344 դիտում article-date 10:19 12-01-2017

Բալասանյանը «պրիզնատ» չի գալիս Ցոլակյանի «մենաշնորհը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի կազմումը վստահվել է Շիրակի նախկին մարզպետ, այժմ ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանին: Ի դեպ, ինքը ևս պատրաստվում է նույն ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալ: Սակայն այս տարածքում, ամենայն հավանականությամբ, շահերի բախում տեղի կունենա Ցոլակյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև: Բալասանյանը «պրիզնատ» չի գալիս ցուցակ կազմելու հարցում Ցոլակյանի «մենաշնորհը»: Քաղաքապետն ուզում է իր կրտսեր որդուն ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձնել, իսկ իր սկզբունքայնությամբ հայտնի Ֆելիքս Ցոլակյանը դեմ է դրան: Սամվել Բալասանյանն այստեղ–այնտեղ հայտարարում է, թե իր հարցերը «պրյամոյ» կլուծի Սերժ Սարգսյանի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր