211652_close_icon
views-count2508 դիտում article-date 11:41 13-01-2017

Թուրք զինծառայողները կմնան Հյուսիսային Կիպրոսում. Չավուշօղլու

«Կիպրոսի հիմնախնդրում Թուրքիայի երաշխավորությունը, թուրք զինվորների ներկայությունը կղզում կշարունակվի: Թուրքիայի երաշխավոր լինելը, Թուրքիայի կողմից ապահովված անվտանգությունը կենսական կարևորություն ունի տեղի ժողովրդի համար»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ժնևում տեղի ունեցան Կիպրոսի հիմնախնդրի շուրջ կղզու թուրքական և հունական կիպրոսների առաջնորդների միջև բանակցությունները: Բանակցությունների երկրորդ փուլում գործընթացին միացել են Կիպրոսի միավորման անվտանգության երաշխավոր երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի առաջնորդները: Կղզին բաժանված է 1974 թվականից ի վեր:

Նմանատիպ նյութեր