6621 դիտում
17:19 13-01-2017
Թուրքական զորքը չի լքի Կիպրոսը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաման տալ Կիպրոսից թուրքական զորքը դուրս բերելու մասին, փոխանցում է Ria Novosti-ն։
Նա հավելել է, որ բացի դրանից, Հունաստանն էլ չպետք է սպասի կղզու խնդրի լուծմանը առանց Թուրքիայի, որը պետք է հանդես գա երաշխավորի դերում։
Հայտարարությունը Թուրքիայի նախագահն արել է NTV հեռուստաալիքի եթերում։
Նշենք, որ նախօրեին Ժնևում կայացել է կիպրոսյան հարցի կարգավորման վերաբերյալ միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են երաշխավոր երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները։
Համաձայն ՄԱԿ-ի տարածած պաշտոնական հայտարարության՝ միջկիպրոսյան բանակցությունների մասնակիցները պայմանավորվել են քննարկումը շարունակելու մասին։ Մասնավորապես, հունվարի 18-ին տեղի կունենա ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով աշխատանքային խմբի նիստ, որում կորոշվեն քննարկման կոնկրետ հարցերն ու միջոցները։
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
20:04 20-07-2024
Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի աչքի լույսն է. Էրդողան
1075 դիտում
19:24 23-01-2024
Անկարայում սպասվում են Էրդողան-Ռայիսի և Էրդողան-Պուտին հանդիպումներ
Այս բաժնից
736 դիտում
18:00 19-10-2024
ԲՏԱ փոխանախարարը Նյու Դելիում մասնակցել է «Հեռահաղորդակցության ստանդարտացման համաշխարհային համագումար»-ին
1060 դիտում
17:55 19-10-2024
Աֆրիկայում մի ամբողջ երկիր մնացել է առանց հոսանքի
736 դիտում
17:40 19-10-2024
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին