211652_close_icon

Մեկ դար շարունակ հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան. Հիլալ Նեսին

views-count13712 դիտում article-date 18:22 16-01-2017
Մի քանի օր առաջ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի կողմից «Ցեղասպանություն» բառի գործածումից հետո հասարակական լայն քննարկում է ծավալվել Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ: Թուրք թատերագետ և սյունակագիր Հիլալ Նեսինը Twitter-ի իր էջում գրառմամբ հեգնել է Թուրքիայում ցեղասպանությունը հերքողներին: Հիլալ Նեսինի գրառումը՝ ստորև. «Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը կա «Հայի դիակի պես ծանր» արտահայտությունը: Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը երկրի ամբողջ տարածքում կան հայերի կառուցած դպրոցները, եկեղեցիները, ալրաղացները... Թուրքիայում Հայոց ցեղասպանություն չկա, փոխարենը մեկ դար շարունակ հայերի թաղած ոսկիները փնտրող միլիոնավոր մարդիկ կան: Հայ լինելու համար սպանված Հրանտ Դինքը կա, անմեղ տեղը բանտ նետված Սևան Նիշանյանը (գրող, մտավորական) կա, բայց հայկական կոտորած չկա: Այս գրությունը գրելուս համար քիչ անց ինձ անձնական նամակով «Վայ դու հայի սերմ, հայի բիճ» գրողներ կլինեն, սակայն հայկական կոտորած չկա: Սովորե՛ք ապրել առանց կեղծիքի: Հարցրե՛ք ինքներդ ձեզ. Առանց կոտորածի ապրած գոնե մեկ տարի ունե՞նք»:

Նմանատիպ նյութեր