211652_close_icon
views-count5132 դիտում article-date 10:56 18-01-2017

ՀՎԿ ամանորին ոչ թե մուրաբա է բաժանել, այլ ռոմ և բնական հյութ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ նախկին ՕԵԿ-ը, փոխել է իր աշխատաոճը. կուսակցությունը սկսել է ոչ թե մուրաբաներ բաժանել, այլ ալկոհոլային խմիչք, բնական հյութեր։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ որ ՀՎԿ-ն իր մարզային կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է ալկոհոլային խմիչք՝ ռոմ և բնական հյութեր։ Բնականաբար, դրանք բոլորն էլ եղել են Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերության արտադրանքը։ Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշ մարզերում իր կուսակից ընկերներին որպես ամանորյա նվեր բաժանել է մեկ պարկ ալյուր և ձեթ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր