211652_close_icon

Բակո Սահակյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին

views-count2515 դիտում article-date 16:59 20-01-2017
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահը բարձր է գնահատել «Տաշիր» ընկերությունների խմբի բարեգործական գործունեությունն Արցախում, նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր երկրի շենացմանն ու ժողովրդի կենսապայմանների բարելավմանը եւ հույս հայտնելով, որ հետագայում եւս համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:

Նմանատիպ նյութեր