3732 դիտում
10:25 21-01-2017
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակման պատճառները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգ, որի արդյունքում հնարավոր է՝ փակվի կամ ամբողջությամբ վերափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա դեկտեմբերին բացահայտված սկանդալը. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պաշտոնատար անձինք մարմնավաճառներ էին «մատակարարել» այնտեղ գտնվող դատապարտյալներին։ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, երկու պաշտոնատար անձանց առաջադրվել էր մեղադրանք:
Բայց սա միակ աղմկահարույց բացահայտումը չէր. ստուգումների արդյունքում բացահայտվել էին լուրջ խախտումներ հոգեմետ դեղերի մատակարարման հարցում, որտեղ մասնակցություն են ունեցել կալանավայրի պաշտոնյաները, ինչպես նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվել են դատապարտյալներ, որոնք ամենևին էլ հիվանդ չեն եղել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3378 դիտում
15:04 05-09-2019
Հայաստանում ՔԿՀ-ներում գետտոյական վիճակ է. բոլոր ՔԿՀ-ները փակման ենթակա են. Փաշինյան
3175 դիտում
18:40 30-08-2018
Հանդիպում՝ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալների հետ. «Անտարես» հրատարակչությունը 400 գիրք է նվիրել ՔԿՀ-ի գրադարանին
2185 դիտում
09:10 09-09-2014
ՀՀ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում դատախազությունը լուրջ ստուգումնե՞ր է իրականացնում. Ժողովուրդ
Այս բաժնից
2455 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
928 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1240 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»